«Ժամանակը» գրում է. «Փետրվարի 28-ին նշանակված է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի նպատակը գործող ռեկտոր Արամ Սիմոնյանի
պաշտոնանկության կազմակերպումն է: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 32 անդամ ունի, 16-ին նշանակում է իշխանությունը, իսկ 16-ին՝ բուհը: Մեր
տեղեկություններով՝ բուհից ընտրված անդամներին այս օրերին հրավիրում են ոստիկանություն և ԱԱԾ ու խիստ հրահանգում խորհրդի նիստի ժամանակ քվեարկել Սիմոնյանի պաշտոնանկության օգտին: Իր հերթին, Սիմոնյանն էլ է հանդիպում է խորհրդի անդամներին և հորդորում չվախենալ ճնշումներից ու քվեարկել ըստ իրենց համոզմունքների»: