ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մադուրոն հրամայել է ձերբակալել հարցասեր լրագրողներին

Մադուրոն հրամայել է ձերբակալել հարցասեր լրագրողներին
26.02.2019 | 15:48

Univision հեռուստաալիքի՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հարցազրույց անցկացնող լրագրողներին ձերբակալել են, որովհետև նախագահին դուր չեն եկել նրանց հարցերը: «Երկրի ղեկավարին դուր չեն եկել լրագրողների հարցերը, և նա հրամայել է դադարեցնել ձայնագրությունը, բռնագրավել տեխնիկան և ձերբակալել 6 լրագրողներին»,- ասված է հեռուստաընկերության հաղորդման մեջ:


Դեպքը տեղի է ունեցել Կարակասում գտնվող Միրաֆլորես նախագահական պալատում: Լրագրողներից մեկը զանգահարել է հեռուստաալիք՝ ձերբակալության մասին հայտնելու, սակայն խոսակցության կեսից նրա բջջայինը վերցրել են:
Հեռուստաալիքի ղեկավարությունը կապ է հաստատել ԱՄՆ Պետքարտուղարության հետ, որտեղից կոչ են արել անմիջապես ազատ արձակել լրագրողներին:
Վենեսուելայի տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Միրաֆլորես պալատը միշտ լավ ընդունելության է արժանացրել լրագրողներին, սակայն դեմ է «էժանագին շոուներին»:


Լրագրողներն ազատ են արձակվել, սակայն նրանց տեխնիկան չի վերադարձվել, հարցազրույցի ձայնագրությունը՝ նույնպես:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ