ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանն ազատվում է Վանեցյանի մտերիմներից

Փաշինյանն ազատվում է Վանեցյանի մտերիմներից
26.02.2019 | 15:54

«Հրապարակը» գրում է. «Երեկ տեղեկացանք, որ աշխատանքից անսպասելիորեն ազատվել են Արարատյան մաքսատուն-վարչության պետ Զավեն Հակոբյանը և Արևմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Արմեն Պողոսյանը։


Այս պաշտոնյաները նշանավոր են ոչ միայն նրանով, որ առանցքային պաշտոններ էին զբաղեցնում մաքսային համակարգում, այլև նրանով, որ երկուսն էլ որոշակի առնչություններ ունեն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ։ Զավեն Հակոբյանը նրա սանիկն է՝ մտերիմ ընկերը, իսկ Արմեն Պողոսյանը Արսեն Պողոսյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի ԱԱԾ պատասխանատուի եղբայրն է և Վանեցյանի օգնականի ազգականը։ ՊԵԿ պաշտոնյաների ազատման հետ, սակայն, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը գրեթե առնչություն չունի․ նրանք ազատվել են Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Թե ինչով են պայմանավորված այս ազատումները, կփորձենք ճշտել առաջիկայում»:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ