ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինչո՞ւ են ձերբակալվել ՊՎԾ աշխատակիցները

Ինչո՞ւ են ձերբակալվել ՊՎԾ աշխատակիցները
26.02.2019 | 15:57

ԱԱԾ-ն ձերբակալել է ՊՎԾ-ի 4 աշխատակցի: ArmLur.am-ը գրում է, որ ձերբակալությունները գիշերն են եղել և կապված են տենդերների գործընթացի հետ: Մեզ հաջողվեց ճշտել, որ ձերբակալված աշխատակիցներից մեկը Դավիթ Ադյանն է, որ վարչության պետ է: Հավելենք, որ վերջերս մամուլում հաճախ էր շրջանառվում վերջինիս անունը և այդ կառույցի աշխատակիցներին մեղադրում էին բիզնես խլելու մեջ: Օրերս տեղեկություն էր հրապարակվել, թե հնարավոր է ձերբակալվի նաեւ ՊՎԾ տնօրեն Դավիթ Սանասարյանը: Նա հերքել էր այդ տեղեկությունը

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ