ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը շնորհավորել է Էրդողանին

Պուտինը շնորհավորել է Էրդողանին
27.02.2019 | 02:02

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Մոսկվայում ապրիլին կայանալիք երկօրյա գագաթաժողովի հարցեր, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը:


«Քննարկել են 2019-ի ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Բարձր մակարդակով համագործակցության խորհրդի» 8-րդ հանդիպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ: Վլադիմիր Պուտինը Էրդողանին շնորհավորել է ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ