ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արտակ Զեյնալյան. Դատական ակտերի որակը լավացել է

Արտակ Զեյնալյան. Դատական ակտերի որակը լավացել է
27.02.2019 | 02:04

Կարծում եմ՝ որևէ մեկը չի առարկի, որ այս տարիների ընթացքում դատական համակարգում դատական ակտերի որակը անհամեմատ լավացել է։ Այն, որ դատական ակտերը դարձել են մատչելի, փաստ է։ Սա նվազեցնում է կամայականության հնարավորությունը` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Կարող է սա համարվել չնչին փոփոխություն տարիների համար, սակայն անառարկելի փաստ է։ Ես հիմնվում եմ ոչ թե այլոց փորձի, այլ սեփական փորձի վրա, սրա վերաբերյալ ասել եմ դեռևս ընդդիմադիր ու իրավապաշտպան եղած ժամանակ»,-ասաց նախարարը։ Նա նշեց՝ փաստերն ապացուցում են՝ վերջին տարիներին դատական ակտերի 94 տոկոսը չեն բողոքարկվում․ «Յուրաքանչյուր դատական սխալ, որ բացահայտվում է վերադաս դատարանի կողմից, նվազեցնում է նմանատիպ դատական սխալներ կատարելու իրավունքը»։ Նախարարը նկատեց, որ նախահեղափոխական և հետհեղափոխական արդարադատության տարբերությունն ակնառու է․«Նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունների քանակը, պակասել է միջնորդությունները չբավարարելու թիվը, մեծացել է կալանքի խափանման միջոցը գրավորի փոխարինելու դեպքերը։ Սա չնկատել, կարծում եմ, չի կարելի»։

Արտակ Զեյնալյանը հավելեց՝ մինչև իշխանափոխությունը Հայաստանի արդարադատության պատմության մեջ չի գրանցվել դեպք, որ նախաքննական մարմնի դատախազությունը բացարկ ներկայացնի դատավորին, հիմա կա․ «Նշանակում է՝ դատավորը դատախազի թիմում չէ։ Դրանք տարանջատված են»։

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ