ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արտակ Զեյնալյան. Կարծում եմ՝ նոր ՔՀԿ-ների կառուցման որոշումը կներառվի Կառավարության հնգամյա դետալային ծրագրում

Արտակ Զեյնալյան. Կարծում եմ՝ նոր ՔՀԿ-ների կառուցման որոշումը կներառվի Կառավարության հնգամյա դետալային ծրագրում
27.02.2019 | 02:06

Աշխատանքներ ենք տանում՝ քրեակատարողական հիմնարկների շինարարության համար միջոցներ գտնելու ուղղությամբ` խոսելով «Նուբարաշեն»-ի, «Գորիս»-ի և «Երևան»-ի քրեակատարողական հիմնարկների փակման որոշման մասին` ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Կարծում եմ՝ այս հիմնարկները փոխարինելու որոշումը կներառվի Կառավարության հնգամյա դետալային ծրագրի մեջ։ Մենք կորոշենք, թե երբ ենք սկսելու դրա շինարարությունը։ Դա նպատակ է։ Մենք ամեն ինչ կանենք, որ դրա շինարարությունը սկսենք։ Կարծում եմ՝ մի քանի տարի կտևի, մինչև դա ավարտվի»,-ասաց նախարարը։ Նախարարը նաև նշեց, որ շինարարական աշխատանքների ընթացքում փորձելու են որքանով հնարավոր է բարելավել «Նուբարաշեն»-ի և «Գորիս»-ի քրեակատարողական հիմնարկների պայմանները. «Իսկ Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկի փակումը և տեղափոխումը, կարծում եմ, շատ ավելի արագ պետք է լինի, քան այդ երկու մեծ հիմնարկների շինարարությունը»։

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ