ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանի շրջաններում տեղումներ են, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հայաստանի շրջաններում տեղումներ են, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
27.02.2019 | 15:08

Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով: Մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ից 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր և «Մեղրու սար» կոչվող հատվածները (բուք է): Սպիտակի ոլորաններն ու Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց) դժվարանցանելի են միայն բեռնատար ավտոմեքենաների համար: Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի (բացի Վարդենիսից) և Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և «Սիսիանի զանգեր», «Մեղրու սար» հատվածներում ձյուն է գալիս: Երևան-Սևան ավտոճանապարհի 25-30-րդ կիլոմետրերին մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ