Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն կոչ է արել իմպիչմենտ հայտարարել նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ մեղադրելով պետական դավաճանության մեջ: Նախկին վարչապետը երեկ խորհրդարանի նիստում հայտարարել է, որ իր «Բատկիվշչինա» կուսակցությունը և մյուսները գործընթացը սկսել են: Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, թե Պորոշենկոյին մոտ կանգնած մարդիկ հարստացել են Ռուսաստանից մաքսանենգ ճանապարհով ռազմական տեխնիկայի պահեստամասեր ներկրելով։
Մարտի 31-ի ընտրություններց առաջ հարցումները ցույց են տալիս, որ Տիմոշենկոն և Պորոշենկոն առաջին եռյակում են։ Կոմիկ Վլադիմիր Զելենսկին, որ առաջատար է թեկնածուների ցուցակում, խստորեն քննադատել է Պորոշենկոյին սոցիալական ցանցերով: