ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը տնտեսական առաջընթաց է խոստանում Հյուսիսային Կորեային

Թրամփը տնտեսական առաջընթաց է խոստանում Հյուսիսային Կորեային
27.02.2019 | 15:22

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter- ում հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կարող է հասնել նույն տնտեսական զարգացման մակարդակի, որն ունի Վիետնամը։ «Վիետնամը ծաղկում է: Հյուսիսային Կորեան կդառնա նույնպիսին ու շատ շուտ, եթե համաձայնի ազատվել միջուկային զենքից», - գրել է Թրամփը:
Ըստ Թրամփի՝ Հյուսիսային Կորեան մեծ ներուժ ունի:

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ