ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արհեստական առիթներ է ստեղծում Վենեսուելայում ռազմական միջամտության համար: Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է զարգացումներին ու պարբերաբար լսում Վաշինգտոնի ուղիղ սպառնալիքները, որ ռազմական միջամտության բոլոր տարբերակները շարունակում են մնալ օրակարգում:
«Այդ սպառնալիքների նյութական մարմնավորումն են ռազմական տեխնիկայի կուտակումն ու հատուկջոկատայինների պատրաստությունը», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Մենք նաև արձանագրում ենք մարդասիրական օգնության մատակարարման անվան տակ երկրի սահմանը բռնի ուժով հատելու անդադար սադրանքներ», - նշել է Լավրովը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը ակնկալում է, որ ստեղծված իրավիճակում կլինեն զոհեր և դա առիթ կտա գործի դնելու ռազմական միջամտության ծրագիրը: «Հետո արդեն, լավ գործածված սցենարի համաձայն, կլինեն հիստերիկ բացականչություններ, և ռազմական միջամտության փորձ», - ասել է Լավրովը: Նա հավելել է, որ Մոսկվան շարունակում է ակտիվ աշխատել բոլոր երկրների հետ, որ պակաս մտահոգ չեն ռազմական միջամտության սցենարով: