«Փաստի» տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացած է քարոզչական թիմի վրա` ոչ միայն կաղում են տեղեկատվական ընդհանուր դաշտում, այլև, չեն կարողանում «պահել» Ֆեյսբուքը: Վարչապետի ֆեյսբուքյան վերջին հրապարակումների տակ բավական շատացել են բացասական մեկնաբանությունները:
«Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունն ինձ համար: Հարցրու նաև՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար» գրառումը բացասական ռեկորդներ է սահմանել: Դժգոհ վարչապետը կոշտ խոսակցություն է ունեցել «ֆեյսբուքչիների» թիմի համակարգողների հետ՝ ասելով, թե «մի էջն ինչ ա, ո՞ր չեք կարողանում նույնիսկ մեկնաբանություններին տեր դառնաք, գոնե բլոկեիք դրանց»: Իշխանական ֆեյքերի բանակը վերջին մեկ ամսում պասիվ է: Հստակ հաստիքային «ֆեյսբուքչիներ» կան, որ վարչապետի գծի մեջ են «գրում ու ջնջում»: Ստացվում է, որ սա էլ առանձնապես չի օգնում» ։