ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Ստավրոպոլի երկրամասում. տուժել է ՀՀ 6 քաղաքացի

Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Ստավրոպոլի երկրամասում. տուժել է ՀՀ 6 քաղաքացի
27.02.2019 | 18:48

Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը փետրվարի 27-ի ցերեկը վթարի է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասում։ Այդ մասին հայտնումէ Interfax գործակալությունը։ Վերջինի տվյալներով՝ կան տուժածներ:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտարյովը նշել է. «Մոսկվայի ժամանակով ժամը 12:10-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ «Կավկազ» ֆեդերալ ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրի վրա՝ Կոչուբեեւսկոյե գյուղից ոչ հեռու, «Մերսեդես-Վիտո» միկոավտոբուսը, որը պատկանում Էր Հայաստանից մասնավոր անձի, շրջվել է խրամառվի մեջ»:


Միկրոավտոբուսում եղել է 6 մարդ, ներառյալ վարորդը: «Բոլոր վեցն էլ՝ երեք տղամարդ և երեք կին, տուժել են: Նրանց տեղափոխել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց։ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը շրջափակված է ոստիկանության ուժերով, աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները»,-ասել է Դեգտարյովը։
Իրազեկ աղբյուրն էլ, իր հերթին, գործակալությանը հայտնել է, որ բոլոր տուժածները Հայաստանի քաղաքացիներ են:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ