Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի

Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի
27.02.2019 | 23:52

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը. Գրիգորյանն ազատ չի արձակվի: Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Դիտվել է՝ 2002

Մեկնաբանություններ