ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարվածությունը ծայրահեղ սրվել է

Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարվածությունը ծայրահեղ սրվել է
28.02.2019 | 13:21

Պակիստանն ու Հնդկաստանը հաղորդում են միմյանց ռազմական օդանավեր խոցելու մասին: Պակիստանը հայտնում է, որ Հնդկաստանի երկու ինքնաթիռ է խոցել: Հնդկաստանը հայտնում է Պակիստանի մեկ օդանավ խոցելու մասին: Պակիստանը փակել է իր օդային տարածքը, Հնդկաստանում ևս որոշ շրջաններում քաղաքացիական ավիաչվերթները դադարեցվել են մինչև հետագա կարգադրությունները: Քաշմիրում երեկ հնդկական ռազմական ուղղաթիռ է կործանվել: Հնդկաստանի պաշտոնյաները հայտնում են, որ երկու օդաչուներն ու մեկ քաղաքացիական անձ է զոհվել: Սահմանամերձ շրջանների բնակիչների վկայությամբ՝ երկու կողմերից հրետակոծություն է տեղի ունենում:


Հնդկաստանը հայտնել էր, որ ավիահարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում տեղակայված ռազմական ճամբարներին ու մեծ քանակի զինյալների է ոչնչացրել: Պակիստանը հերքել էր զոհերի լուրերը, բայց նախազգուշացրել, որ կպատասխանի Հնդկաստանի ագրեսիային:


Ատոմային զենք ունեցող հարևան երկրների՝ Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարվածությունը հերթական անգամ սրվել է փետրվարի 14-ից, երբ Քաշմիրում ինքնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով Հնդկաստանի ավելի քան չորս տասնյակ ոստիկաններ զոհվեցին:

Դիտվել է՝ 309

Մեկնաբանություններ