ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լիբանանի պաշտպանության նախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների սերտացման հարցեր

Լիբանանի պաշտպանության նախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների սերտացման հարցեր
28.02.2019 | 13:30

Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին: Նա շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ ու Էլիաս Բու Սաաբին է փոխանցել Հայաստանի ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի շնորհավորական նամակը` հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամրացմանն ու ռազմական համագործակցության մասին վերջերս երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրի կիրարկմանն առնչվող հարցեր:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ