ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պատգամավորները ցանկանում են ԱԺ հրավիրել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին

Պատգամավորները ցանկանում են ԱԺ հրավիրել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին
28.02.2019 | 13:34

«Ժողովուրդը» գրում է. «Վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության շուրջ տեղի ունեցող գործընթացները մտահոգել են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Նրանք ցանկանում են գործադիրի անդամներին խորհրդարան հրավիրելու պրակտիկայի շրջանակներում ԱԺ հրավիրել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին և վերջին շրջանում բոորին մտահոգող հարցերն ուղղեն անձամբ նրան: Ընդ որում, նրանցից շատերը մեզ հետ զրույցում նաև նշեցին, որ պատրաստվում են այդ առաջարկությունը ներկայացնել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությանը: Նախնական որոշվել է այդ հանդիպումը կազմակերպել հաջորդ շաբաթ` լիագումար նիստերի ավարտից հետո, քանի որ այս շաբաթ հանդիպումներ արդեն իսկ ծրագրված են: Այսօր խորհրդարան կգա ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, իսկ վաղն էլ` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Դատելով ՊՎԾ-ի շուրջ ընթացող պրոցեսներից` Դավիթ Սանասարյանին բավական դժվար հանդիպում է սպասվում»:

Դիտվել է՝ 288

Մեկնաբանություններ