ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կիմ Չեն Ինը պատրաստ է ապամիջուկայնացման

Կիմ Չեն Ինը պատրաստ է ապամիջուկայնացման
28.02.2019 | 13:36

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կրկին հաստատել է, որ պատրաստ է ապամիջուկայնացման: «Եթե ես պատրաստ չլինեի, ապա այստեղ չէի գտնվի», - ասել է նա՝ պատասխանելով ամերիկացի լրագրողի հարցին: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «սա, հնարավոր է, լավագույն պատասխանն է»:

Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ