ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արթուր Գևորգյան. «Չմոռանաք, դեմ առ դեմ կհանդիպենք»

Արթուր Գևորգյան. «Չմոռանաք, դեմ առ դեմ կհանդիպենք»
01.03.2019 | 00:07

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն անդրադարձել է վերջին շրջանում ֆեդերացիայի շուրջ ծագած խնդիրներին: Հիշեցնենք, որ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել էր, թե Արթուր Գևորգյանն անցել է իրավական և բարոյական բոլոր սահմանները, և շարունակական խախտումները ստիպում են վերանայել բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին: Մարզաշխարհի որոշ ներկայացուցիչներ համակարծիք են եղել Ռոստոմյանի հետ:


«Շատ եմ ափսոսում, որ (կենդանին) կարողանում է մարդկային հարաբերություններ փչացնել։ Այդ մարզիկներից շատերն իմ հետ ճանապարհ են անցել, շատերը բավականին լավ սպորտսմեններ են և ունեն բավականին լավ հարաբերություններ ինձ հետ։ Անկախ նրանից, որ հետո զանգահարում են և ներողություն խնդրում, բացատրում իրենց անճարությունը, սակայն ոչինչ չի կարող արդարացնել...


Ես խղճում եմ իրենց և չեմ ընդունում որևէ պատճառաբանություն։ Եղել են նաև այնպիսինները, որոնք իրենց իսկական տղամարդուն վայել են պահել և հրաժարվել են խոսել։ Ամեն մարդու պահվածք իր անձին է ուղղված։ Չմոռանաք, դեմ առ դեմ կհանդիպեք դեռ ինձ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգյանը:

Դիտվել է՝ 224

Մեկնաբանություններ