ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանը վրդովմունք է հայտնել, որ ռուս պատգամավորները Բաքվում մասնակցել են հակահայկական երթին

Երևանը վրդովմունք է հայտնել, որ ռուս պատգամավորները Բաքվում մասնակցել են հակահայկական երթին
01.03.2019 | 00:10

Երևանը՝ ի դեմս ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի, իր վրդովմունքն է հայտնել Բաքվում փետրվարի 26-ին կայացած հակահայկական միջոցառմանը ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների մասնակցության կապակցությամբ` ասել է դեսպանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին: Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հայկական կողմը վերաբերվում փաստին, որ մի խումբ ռուս պատգամավորներ Բաքվում մասնակցել են Խոջալուի դեպքերի հերթական տարելիցին նվիրված միջոցառմանը, դեսպանն ասել է․«Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում, որ մի խումբ ռուս պատգամավորներ մասնակցել են Բաքվում կայացած հակահայկական երթին»: Տողանյանն ընդգծել է, որ այդ երթը ակնհայտ հակահայկական բնույթ ուներ, և Բաքուն օգտագործել է տարածաշրջանում վստահության խաթարման նպատակով: ՀՀ դեսպանը հավելել է, որ ռուս խորհրդարանականների դրդապատճառները հասկանալի չեն: «Ո՞րն էր նրանց առաքելությունը, ի՞նչ նպատակով են մասնակցել առանձին պետության իշխանությունների քարոզչական արշավի մաս կազմող միջոցառմանը», - հարցնում էր Տողանյանը:


«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հարցին պատասխանելիս դեսպանը ասել է․ «Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մենք միտված ենք բարեկամության կամուրջների, անկեղծ և դաշնակցային հարաբերությունների կառուցմանը, և հուսով ենք, որ ռուս գործընկերները համապատասխան գնահատական կտան լավ կազմակերպված հակահայկական շարժմանը խորհրդարանականների մասնակցությանը, որը նպատակ ուներ թյուրըմբռնման և անվստահության սերմանումը»:

Դիտվել է՝ 266

Մեկնաբանություններ