«ԱԳՆ-ն կարող է միայն ներկայացնել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, իսկ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ ՌԴ պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել։ Ինչու՞ են ռուս պատգամավորները ինքնակազմակերպվել և մասնակցել Բաքվում փետրվարի 26-ին կայացած երթին, պետք է հարցնել հենց այդ պատգամավորներին»` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:
«Մոսկվան արել և ամեն ինչ անելու է խնդրի կարգավորումը գտնելու համար, արյունոտ ղարաբաղյան հակամարտությունը ողբերգություն է բերել թե հայ, թե ադրբեջանցի ժողովուրդներին»` հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Զախարովան վստահեցրել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության առաջնահերթություններից է։