ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բաքուն հակադարձում է Երևանին

Բաքուն հակադարձում է Երևանին
01.03.2019 | 00:21

Բաքուն հակադարձել է Հայաստանի վարչապետի հայտարարություններին, որ Երևանն ամեն կերպ հասնելու է բանակցային գործընթացում Ղարաբաղի ներգրավմանը: «Բանակցային ձևաչափը փոխելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ բանակցային գործընթացը նպատակաուղղված փակուղի մտցնելու և տապալելու փորձ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հավելելով՝ այս ամենի ողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի վրա:

«Ինտերֆաքս»-ին հարցազրույցում Հաջիևը նշել է՝ բանակցային ձևաչափը հայտնի է, դրա փոփոխությունը չի եղել և չի կարող լինել քննարկման առարկա: Նա պնդել է՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի շփումները, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները գործող ձևաչափի ամենավառ վկայությունն են:

Դիտվել է՝ 299

Մեկնաբանություններ