ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լիլիթ Մակունցը հերքում է

Լիլիթ Մակունցը հերքում է
01.03.2019 | 00:30

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպմանը հնարավոր բոլոր հարցերը պատգամավորների կողմից հնչեցվել են, այդ թվում՝ այն մասին, թե վերջին շրջանում ինչու է Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների թիվն ավելացել, ինչն է դրան նպաստել և ինչ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի իրավիճակը շտկվի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ոստիկանապետը նշեց մի քանի հանգամանք, որոնցից մեկը համաներման հետ կապված էր։ Մյուսը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հաղորդում տվողների քանակը Հայաստանում բավական շատացել է։ Ամեն դեպքում մենք ճշտեցինք, թե ինչ միջոցներ է ձեռնարկում ոստիկանությունը իրավիճակը վերահսկելու համար։ Նա նշեց, որ ամեն ինչ վերահսկելի է և համագործակցում են տեղեկան ինքնակառավարման մարմինների հետ», - նշեց պատգամավորը։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանապետի հետ քննարկել են ոստիկանների աշխատավարձի հարցը։


Հարցին՝ իրավապահ այդ կառույցում օպտիմալացում չի՞ սպասվում, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ այդ առումով տեղեկություն չունի, գուցե իր՝ դահլիճից բացակայելու ընթացքում այդ խնդրին անդրադարձ է կատարվել։
Հավաստի՞ են տեղեկությունները, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է «Իմ քայլի» պատգամավորներին հանձնարարել է պարբերաբար հանդիպման հրավիրել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին հարցին Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Հերքում եմ, նման բան չկա»։

Դիտվել է՝ 299

Մեկնաբանություններ