ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դեսպան Վահագն Աթաբեկյանի այցը Բիբլոս

Դեսպան Վահագն Աթաբեկյանի այցը Բիբլոս
01.03.2019 | 00:34

Փետրվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Բիբլոսի քաղաքապետ Վիսամ Զարուրին: Քաղաքապետը դեսպանին ներկայացրեց Բիբլոսի մշակութային և զբոսաշրջային ներուժը, տարբեր ձևաչափերով համատեղ ծրագրերի և միջոցառումների անցկացման հնարավորությունները:

Քննարկվեցին Բիբլոսի հայկական «Թռչնոց Բույն» որբանոցի և Հայոց Ցեղասպանության թանգարանի վերաբերյալ հարցեր: Հանդիպումից հետո դեսպանն այցելեց հայկական հաստատությունները: Դեսպանին ներկայացվեցին գործունեության ընդհանուր պատկերը, խնդիրները և ծրագրերը:

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ