Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Արմեն Բաբախանյանը ելույթ կոնենա Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի շրջանակներում

Արմեն Բաբախանյանը ելույթ կոնենա Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի շրջանակներում
01.03.2019 | 15:04

Մարտի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում, որը նվիրված է Ավետ Տերտերյանի 90-ամյակին, ելույթ կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ դաշնակահարը կներկայացնի Էդգար Հովհաննիսյանի Պասակալիան «Անտունի» բալետից, Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը, Հարո Ստեփանյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։

Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը՝ Տերտրյան ֆեստը, ինչպես նախորդ բոլոր տարիներին, երաժշտասեր հանրությանն է ներկայացնում հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորների ստեղծագործությունները, թվայնացնում ու նպաստում դրանց պահպանմանը։ Անցած տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում թվայնացվել է ավելի քան 70 հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են ավելի քան 200 գործեր։ Այս տարի հոբելյանական 10-րդ փառատոնի շրջանակներում կոմպոզիտորների ձեռագրերից թվայնացվել են Հարո Ստեփանյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից, որոնք ավելի քան 50 տարվա ընդմիջումից հետո հնչում են փառատոնի համերգների ընթացքում։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ