Մարտի 3-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, մարտի 4-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով: Այսօր ցերեկը, մարտի 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի և 2-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով: Երևանում մարտի 3-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ժամը 8-ի դրությամբ
Վարդենյաց լեռնանցքը փակ է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Լոռու մարզի Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 17-20-րդ կիլոմետրին, Սպիտակի ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր» հատվածում մերկասառույց է: Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է գալիս: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» հատվածում մառախուղ է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: