Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում ՀՔԾ-ն արգելանք է դրել ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, հաղորդում է «Փաստինֆոն»: Ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, որ նշված գործի շրջանակներում Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1- ին մասով՝ սահմանադրական կարգը տապարելու համար։
Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նախաքննության ընթացքում քննիչը որոշում է կայացրել կալանք դնել Սեյրան Օհանյանի գույքի, այդ թվում՝ ֆինանսական միջոցների վրա, որի շրջանակներում կալանք է դրվել կենսաթոշակային հաշվեհամարի վրա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն վերացրել է Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված արգելքը։