«Միշտ պնդել եմ, որ քանի դեռ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի եղել, և չեն եկել այլ ուժեր, որոնք կարողանան քաղաքական կամք դրսևորել Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի արհավիրքները բացահայտելու, այդ իրադարձությունները չեն բացահայտվելու»` լրագրողների հետ զրույցում ասել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Հիմա քրեական գործեր կան հարուցված, քննվում են, մենք էլ հետևում ենք։ Հույս ունեմ, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտվելու է, հույս ունեմ դատարանում կտեսնենք և կազմակերպիչներին, և սպանողներին, և հասարակությունը կգնա դեպի հաշտեցում», - նշեց նա։ Նա նկատեց, որ մինչ այժմ շատ քիչ բան է հայտնի, դրա համար էլ պետք է սպասել գործի քննության ավարտին։ «Մենք գործի մասին տեղեկություններ չունենք, այն գաղտնի է քննվում։ Երբ սկսվեն դռնբաց նիստերը, այն ժամանակ կտեսնենք՝ մեզ բավարարում է, թե ոչ», - նշեց Մարուքյանը