ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արթուր Ղազինյան. Ինձ հայտնի չէ որևէ դեպք, երբ ԵՊՀ ղեկավար կազմից որևէ աշխատակցի հարկադրվի անդամակցել որևէ կուսակցության

Արթուր Ղազինյան. Ինձ հայտնի չէ որևէ դեպք, երբ ԵՊՀ ղեկավար կազմից որևէ աշխատակցի հարկադրվի անդամակցել որևէ կուսակցության
01.03.2019 | 15:48

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքում գրել է. «Ի գիտություն այն սուբյեկտների, որ պատեհ և անպատեհ առիթներով հայտարարում են ԵՊՀ կուսակցականացման և ակադեմիական ազատությունների սահմանափակումների մասին,
Հայտարարում եմ.


2002-ից դասավանդում եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, իսկ 2006-ից հիմնադրել և ղեկավարում եմ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը:
Համալսարանական գործունեության ամբողջ ընթացքում չեմ ստացել կուսակցական դառնալու որևէ առաջարկություն, և ինձ հայտնի չէ որևէ դեպք, երբ ԵՊՀ ղեկավար կազմից Համալսարանի որևէ աշխատակցի հարկադրվի անդամակցել որևէ կուսակցության: Մշտապես քննադատել եմ նախկին իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը՝ ինչպես մամուլում (ցանկության դեպքում կարելի է գտնել), այնպես էլ լսարանում՝ ուսանողների հետ քննարումների ընթացքում և չեմ հիշում որևէ դեպք, երբ այդ քննադատությունը հարուցեր Համալսարանի ադմինիստրացիայի դժգոհութունը: Հետևաբար, իմ ակադեմիական գործունեությունը Երևանի պետական համալսարանում երբևէ չի սահմանափակվել, չեմ ստացել ու չէի էլ կարող ստանալ որևէ քաղաքական ուղղորդում»:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ