ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
02.03.2019 | 02:35

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը համաձայնել են մոտ ապագայում հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ կողմերի հետ վերջին բանակցություններից հետո այսօր հայտարարել են միջնորդները:


Փետրվարի 20-21-ը համանախագահները այցելել էին Հայաստան և Ադրբեջան, հանդիպել երկու երկրների ղեկավարներին ու ԱԳ նախարարներին: «Տարածաշրջան մեր այցի ժամանակ առաջնորդները ներկայացրին հունվարին Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի ունեցած կարճատև երկխոսության մանրամասները», - հայտարարում են Մինսկի խմբի համանախագահները, հավելելով՝ տարածաշրջան այցի ժամանակ կողմերի հետ քննարկել են տեղում ստեղծված իրավիճակն ու հաջորդ քայլերի նրանց ակնկալիքները: «Համանախագահները դրական են գնահատում շփման գծում կորուստների նվազումը և ողջունում տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու շուրջ քննարկումները: Երկու կողմերի առաջնորդներն ընդունեցին Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպում անցկացնելու՝ համանախագահների առաջարկը», - ընդգծում է հայտարարությունը:


Հակամարտության շուրջ վերջին զարգացումների և կողմերի հետ ձեռք բերված համաձայնությունների մասին համանախագահները տեղեկություններ են փոխանցել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին ու կառույցում նախագահող երկրի՝ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ