ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բաքուն արձագանքել է Արթուր Վանեցյանի հայտարարությանը

Բաքուն արձագանքել է Արթուր Վանեցյանի հայտարարությանը
02.03.2019 | 02:38

Բաքուն արձագանքում է Ղարաբաղում հայերի վերաբնակեցման մասին Հայաստանի ԱԱԾ ղեկավարի հայտարարությանը, սպառնալով այդ հարցը բարձրացնել միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում:


«Կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին հստակ և սկզբունքային հայտարարությամբ քննադատել Հայաստանի ղեկավարության այսօրինակ քայլերը»` «Ինտերֆաքսին» ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: Նա պնդել է, որ Վանեցյանի հայտարարությունն ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվող բանակցությունների դեմ և հակասում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Փարիզում վերջին հանդիպմանը ձեռք բերված արդյունքներին:


«Ըստ էության, այստեղ ակնհայտ փորձ է արվում բանակցային գործըթնացը տապալել և մարտահրավեր նետել միջնորդների գործունեությանը, - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: - Այդօրինակ սադրիչ հայտարարությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»:

Դիտվել է՝ 340

Մեկնաբանություններ