ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքը պետք է պատրաստ լինի գործել, եթե Ռուսաստանը մերժի փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրի դրույթները հարգելու պահանջը: ՆԱՏՕ-ն պետք է միջոցներ ձեռնարկի, հաշվի առնելով, որ պայմանագիրրն այլևս ուժի մեջ չի լինի, և Ռուսաստանը կտեղակայի նոր հրթիռներ: