Պեկինը հայտարարել է, որ թեպետ ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումն էական արդյունք չի տվել, կողմերն արժանի են դրվատանքի խաղաղության ամրապնդման ջանքերի համար:
«Թշնամանքից մինչև ձեռքսեղմում՝ դա է ճիշտ ուղին»,-ասվում է Չինաստանի պետական ռադիոյի տարածած հաղորդագրությունում: Հանոյի բանակցություններին է անդրադարձել նաև Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Լու Կանը: «ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան ցուցաբերել են բանակցությունները շարունակելու ցանկություն, Չինաստանը դա ողջունում է», - ասել է խոսնակը: