ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը գնահատել է Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը

Թրամփը գնահատել է Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը
02.03.2019 | 02:45

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման արդյունքները: «Մենք գիտենք, թե նրանք ինչ են ցանկանում, իսկ նրանք էլ գիտեն, թե ինչ մենք պետք է ստանանք», - գրել է Թրամփը Twitter-ում:


Նա նաև հավելել է, որ Կիմ Չեն Ինի հետ «շատ բովանդակալից» բանակցություններ է անցկացրել: Թրամփն ընդգծել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Կիմ Չեն Ինի հետ:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ