ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանում կայացավ Մարտի մեկի 11-րդ տարելիցի քայլերթը

Երևանում կայացավ Մարտի մեկի 11-րդ տարելիցի քայլերթը
02.03.2019 | 02:54

Մարտի 1-ի 11-րդ տարելիցի կապակցությամբ Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի հուշարձան տեղի ունեցավ քայլերթ, որը գլխավորում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչև երթի մեկնարկը, Ազատության հրապարակում մեծ թվով մարդիկ էին հավաքվել։ Վարչապետի՝ Ազատության հրապարակ գալուց հետո, երթը մեկնարկեց՝ անցնելով Երևանի կենտրոնական փողոցներով։ Երթն ավարտվեց Մյասնիկյանի հուշարձանի մոտ, որտեղ մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ 2008-ի մարտի 1-ին զոհված 10 անձանց հիշատակի։ Պետական մակարդակով Հայաստանում առաջին անգամ է մարտի 1-ի տարելիցի օրը քայլերթ կազմակերպվում:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ