ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ «Ուրախ եմ սկսել պաշտոնավարումը և պատրաստ սերտորեն գործակցել ԱԳ նախարարի և նրա թիմի հետ՝ խորացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները, համագործակցելու տարածաշրջանային հարցերի շուրջ և աջակցելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին», - ասել է նորանշանակ դեսպան Լին Թրեյսին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ իր առաջին հանդիպման ժամանակ: