Մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության նախագահ Հաշիմ Տաչին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հերքել է Սերբիայի հետ տարածքների փոխանակման հնարավորությունները՝ ասելով, որ դա երբեք տեղի չի ունենա, հաղորդում է FOX News-ը:
«Կոսովոյի տարածքից անգամ մի սանտիմետր չի փոխանակվի»,- հայտարարել է Տաչին: Անցած տարի Կոսովոյի նախագահը սահմանների «շտկման» առաջարկ էր արել, ըստ որի՝ Կոսովոն պետք է ստանար Սերբիայի հարավային Պրեշևո հովիտը՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով և չբացատրելով, թե ինչու Սերբիան պետք է ընդունի նման առաջարկը: ԵՄ-ն հորդորում է երկու երկրներին միության կազմում հայտնվելու հնարավորության համար նախևառաջ կարգավորել հարաբերությունները: Սերբիայի և Կոսովոյի որոշ պաշտոնյաներ առաջարկել են հարցը լուծել տարածքների փոխանակմամբ: