ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կանկցացվի «Լույսի մոլորակ» խորագրով մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը

Կանկցացվի «Լույսի մոլորակ» խորագրով մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը
02.03.2019 | 16:12

Մարտի 23-ին «Երևան էքսպո» կենտրոնում տեղի կունենա «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը, որն անցկացվում է «Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ՄԱԿ-ի Բնակչության հմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ և Վորլդ Վիժն Հայաստանի մասնակցությամբ։

Եզակի ձևաչափով այս միջոցառումն ուղղված է ծնողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, ֆիզիկապես և հոգեպես առողջ երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը։ Կոնֆերանս-ցուցահանդեսը ներառում է մի ամբողջ օր տևողությամբ բաց և անվճար դասախոսությունների շարք ծնողների համար։ Դասախոսությունները կներկայացնեն ՄԱԿ-ի Բնակչության հմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Վորլդ Վիժն Հայաստանի մասնագետները։ Ինտերակտիվ հանդիպումների ընթացքում քննարկվելու են դրական ծնողավարության, երեխաների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնության ու հետևանքների, կրծքով կերակրման անհրաժեշտության ու հաճելի կողմերի, երեխայի դաստիարակության գործընթացում հայրիկների ներգրավվածության, առողջ հղիության բաղադրիչների, նեոնատալ խնամքի և շատ այլ հարցեր։ Ուշադրության կիզակետում են լինելու հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման խնդիրների բարձրաձայնումը, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության թեմաները:


Էքսպոյի շրջանակներում երեխաների ժամանցը կազմակերպելու համար նախագծված է մասշտաբային ծրագիր, որի բաղադրիչները հասանելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Ժամանցային ծրագիրը ներառում է «Գրքի ժամ» բաժինը, որի շրջանակներում հասարակության կողմից մեծ սեր վայելող գործիչները երեխաների համար կընթերցեն հեքիաթներ յուրատիպ գրադարանային միջավայրում: Երեխաների համար կանցկացվեն նկարչության բաց դասեր, իսկ այլ հարթակներում մանուկները կմասնակցեն մենթալ թվաբանության բաց դասերին, ինչպես նաև կդիտեն հայկական մուլտֆիլմեր: Առողջ ապրելակերպի քարոզչության շրջանակներում ապագա մայրիկներին և փոքրիկներին կներկայացվի յոգայի բաց դաս: Երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու պլանետարիումին, լուսանկարվելու հայկական տարազներով, ուրախ ժամանց անցկացնելու նրանց համար հատուկ կահավորված անկյուններում։


Միջոցառման մի ամբողջ հատված տրամադրվելու է այսօր Հայաստանում գործող լավագույն կրթական համալիրների, զարգացման, հոգեբանական և ֆիզիկական առողջություն ապահովող կենտրոնների գործունեության ներկայացմանը: Յուրաքանչյուր մասնակից կազմակերպություն ներկայացնելու է իր մեթոդոլոգիային համապատասխան բաց դասերի շարք, օրինակ՝ օտար լեզվի ուսուցում խաղերի միջոցով, սենսորային զարգացման ծրագրեր, ծնողավարության մեթոդոլոգիա, ռոբոտաշինություն, ձեռագործ աշխատանքների պատրաստում, կավագործություն, նկարչական հատուկ տեխնիկաներ և շատ ավելին:
Այս դասերի անցկացումը հնարավորություն կտա բոլոր երեխաներին, անկախ ծնողների ֆինանսական հնարավորություններից, մասնակից դառնալու բազմաբովանդակ ծրագրերի և մեկ ամբողջ օր անցկացնելու երջանիկ մանկության մթնոլորտում:
Մուտքն ազատ է, բոլոր դասախոսությունները և երեխաների համար նախատեսված ծրագրերը՝ անվճար։


Կոնֆերանս-ցուցահանդեսի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ֆեյսբուքյան համապատասխան էջում:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ