ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գագիկ Ծառուկյանը …բյուրեղ ա

Գագիկ Ծառուկյանը …բյուրեղ ա
02.03.2019 | 16:38

Երեկ մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ԲՀԿ անդամները, նրանք չէին միացել երեկոյան երթին: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չբացառեց, որ երեկոյան էլ ոմանք կարող ենք երթի դուրս գալ. «Եթե հարմար լինի, նույնպես կարող են մասնակցել: Բայց հիմա մենք եկել ենք ըստ օրակարգի, ոնց որ միշտ եղել է»: Հարցից` հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում` նրա անունը ևս հիշատակված է Մարտի 1-ի փաստահավաք խմբի հրապարակած փաստաթղթում, ըստ որի Մարտի 1-ի նախօրեին Պաշտպանության նախարարության իրային պահեստից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ զինվորական համազգեստներ էին ստացել, որոնք բաժանվել են իրենց թիկնապահներին:

Հրապարակված ցանկի համաձայն, այդ զորամասից մոտ 350 միավոր զինվորական համազգեստ ստացել է Գագիկ Ծառուկյանը, նա զայրացավ. «Աղջիկ ջան, ինչի՞ համար ինձ հարցաքննեն: Ուրեմն էդքան սաղ բանակ, Էմ-Վե-Դե, ամեն ինչ ընդե կանգնած, Ծառուկյանը․․․ Անհարմար ա, ես ձեր տեղը ամաչում եմ: Աչիկ ջան, Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա: Բայց էս շանտաժները․․․ ոչ մի բան չի կարա Ծառուկյանի վրա ազդի»:


Լրագրողները Գագիկ Ծառուկյանին հիշեցրին, որ իր գլխավորած ուժը ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի հետ Մարտի 1-ի ոճրագործությունից հետո կոալիցիա է կազմել Սերժ Սարգսյանի իշխանության հետ: Մարտի 1-ի գործով պատասխանատվություն զգո՞ւմ է: «Բայց ի՞նչ պատասխանատվություն․․․ մեր ձեռն ի՞նչ կար, որ մենք զգանք», - արձագանքեց Ծառուկյանը:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ