ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալեքսանդր Լուկաշենկո. Ինչո՞ւ է Ռուսաստանը Հայաստանին ավելի մատչելի վարկ տրամադրել, քան մեզ

Ալեքսանդր Լուկաշենկո. Ինչո՞ւ է Ռուսաստանը Հայաստանին ավելի մատչելի վարկ տրամադրել, քան մեզ
02.03.2019 | 16:51

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է ԶԼՄ-ներում հաճախ հայտնվող հրապարակումներին, որ Բելառուսը «ձրիակեր» է և Ռուսաստանի հաշվին է ապրում: Նրա կարծիքով՝ Բելառուսը երբեք Ռուսաստանի հաշվին չի ապրել և «ձրիակեր» չի եղել, այլ հակառակը. Մոսկվայից վարկեր է ստացել առավել անբարենպաստ պայմաններով, քան այլ երկրներ: «Ռուսաստանը Բելառուսին ատոմային էլեկտրակայանի շինարարության համար վարկ է հատկացրել 4,8 տոկոս տոկոսադրույքով, Վիետնամին՝ 3 տոկոսից ցածր, Հայաստանին նույնպես 3 տոկոսից ցածր: Ինչո՞ւ», - Լուկաշենկոյին մեջբերում է Белта գործակալությունը: Նա հավելել է, որ երբ երկրի ժողովուրդը կամ ինքը մեղադրանքներ է լսում «ձրիակերության» համար, այլևս ցանկություն չի ունենում «որևէ դաշնակցային կապ ստեղծել»:

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ