ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոսկվայի շքեղ Բաքվին

Մոսկվայի շքեղ Բաքվին
02.03.2019 | 16:52

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հարցաքննում է թալիշ ընդդիմադիր գործիչ Ֆահրադին Աբասովին` Ռուսաստանը նրան արտահանձնեց Ադրբեջանին: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ներկա պահին ճշտվում են Աբասովի՝ Հայաստան այցելությունների, հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության, երկրում իրականացված միջոցառումներին մասնակցելու, այլ «հանցավոր գործունեության» տեղեկությունները: Աբասովին Ադրբեջանում մեղադրում են պետության դեմ կոչեր անելու և ազգային թշնամանք սերմանելու մասին հոդվածներով: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են Ռուսաստանի քայլը, որ միջազգային իրավական նորմերի խախտում է` արտահանձնել իր երկրում գտնվող մեկին, ում հայրենիքում սպասվում են կտտանքներ:

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ