ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կիմ Չեն Ինի հզոր կանայք

Կիմ Չեն Ինի հզոր կանայք
02.03.2019 | 16:53

Երեքշաբթի լուսաբացին Կիմ Չեն Ինի զրահագնացքը կանգ է առել Վիետնամի հետ սահմանակից Նանին քաղաքի մերձակայքում, գրում է Süddeutsche Zeitung-ը։
Հյուսիսային Կորայի առաջնորդ Կիմ Չեն Ինը՝ սև վերարկուով կայարան է դուրս եկել և ծխել։ Նրա քույրը՝ Կիմ Յո Յոնը, պահել էր հախճապակե մոխրամանը։ Լուսանկարներն արագությամբ տարածվել են ամբողջ աշխարհում։ Նրա կինը՝ Լի Սոլ Չժուն և «Մորանբոնգ» համույթի երգչուհի Հիոն Սոն Վոլը նույնպես այնտեղ են եղել։


Հյուսիսային Կորեայի առաջնորդի հայրը՝ Կիմ Չեն Իրը, երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն երկարատև հարաբերություններ է ունեցել երեք սիրուհիների հետ և երբեք կնոջ հետ հանրությանը չի ներկայացել։ Կիմ Չեն Ինի 30-ամյա քույրը Միացել է Աշխատանքային կուսակցությանը համալսարանն ավարտելուց անմիջապես հետո։ Արդեն չորս տարի է՝ նա գլխավորում է պրոպագանդայի վարչությունը։
Փորձագետների կարծիքով՝ Կիմ Յո Յոնը կարևոր դեր ունի եղբոր իմիջի հարցում։
Պաշտոնական լուսանկարներում նա սովորաբար սյուների հետևում է կամ ծայրին կանգնած։ Կիմ Չեն Ինի կինը՝ Լի Սոլ Չժին սովորաբար կրում է արևմտյան ապրանքանիշերի թեթև հագուստներ և Chanel-ի պայուսակներ։ Միապետը բռնում է նրա ձեռքը կամ հակառակը՝ փորձելով ժամանակակից զույգի տպավորություն գործել։ Փորձագետների կարծիքով՝ Լին մեծ ազդեցություն ունի ամուսնու վրա, իսկ Կիմ Յո Յոնը նրանից փորձում է ժամանակակից առաջին տիկին «ստանալ»։


Փհենյանում նաև մեծ ազդեցություն ունի երգչուհի Հիոն Սոն Վոլը, որ հայտնի է նաև Հարավային Կորեայում։ Նա «գեղեցիկ Կորեայի» մարմնավորումն է։

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ