ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չինաստանը փակել է հյուպատոսությունը Թուրքիայում

Չինաստանը փակել է հյուպատոսությունը Թուրքիայում
02.03.2019 | 16:54

Չինաստանը ժամանակավորապես փակել է Իզմիրի գլխավոր հյուպատոսությունը`
Պեկինի և Անկարայի միջև լարվածության ֆոնին: Չինական կողմը Թուրքիայի իշխանություններին ծանուցել է որոշման մասին, թուրքական կողմն ըմբռնումով է ընդունել Պեկինի որոշումը:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ