ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերժ Սարգսյան.Էս նկարները պինդ պահեք, մի օր հաստատ պետք են գալու

Սերժ Սարգսյան.Էս նկարները պինդ պահեք, մի օր հաստատ պետք են գալու
02.03.2019 | 16:55

«Հրապարակը» գրում է. ««Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը Սերժ Սարգսյանը երկար է մնացել, շփվել է ՀՀԿ նոր սերնդի հետ: Բացի դիպլոմները հանձնելուց, հանդես է եկել կարճ դասախոսությամբ` գլոբալ քաղաքականության համատեքստում Հայաստանի իրավիճակի մասին, տվել քաղաքագիտական գնահատականներ։ Հին ավանդույթով` նկարվել է բոլորի հետ. դպրոցն այս տարի ուներ մոտ 100 շրջանավարտ, վերջում էլ կատակելլ է. «Էս նկարները պինդ պահեք, եթե հիմա էլ չգցեք Ֆեյսբուք, մի օր հաստատ պետք են գալու»»:

Դիտվել է՝ 1258

Մեկնաբանություններ