ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տիգրան Մուկուչյանին հնարավոր է փոխարինի Դանիել Իոաննիսյանը

Տիգրան Մուկուչյանին հնարավոր է փոխարինի Դանիել Իոաննիսյանը
02.03.2019 | 16:57

«Փաստը» գրում է. «Դեռեւս անցած տարվա սեպտեմբերի սկզբին «Փաստ» թերթը գրել էր, որ «Երեւանի ավագանու ընտրությունները յուրօրինակ փորձաքար են նրա ու ԿԸՀ մյուս անդամների համար:

Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում նրա հրաժարականը, սակայն Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չի եղել, որ փորձառու Մուկուչյանը շարունակի պաշտոնավարել, պայմանով. եթե ընտրություններն ընթանան «նոր ժամանակների» պահանջներին համապատասխան, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ կվստահվեն Մուկուչյանին»: Այդպես էլ եղավ: Փաստացի, Մուկուչյանի կազմակերպած երկու ընտրություններից էլ, ըստ էության, իշխանությունները դժգոհ չէին, կարելի է ասել՝ ավելին, նույնիսկ շատ գոհ էին: «Փաստ» թերթի տեղեկություններով, Մուկուչյանի հեռանալու ժամանակն արդեն հեռու չէ: Այդ պաշտոնում վարչապետն ու թիմակիցներն ունեն մեկ ընդհանուր թեկնածու՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը:


Չնայած իշխանություններն Իոաննիսյանի հետ հանրային որոշ հարցերում ունեին հակասություններ եւ պարբերաբար քննադատական հայտարարություններ են հնչում միմյանց հասցեին, այդուամենայնիվ, առաջիկայում այդ հարցը կմտնի օրակարգ»:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ