ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հնդկաստանի ու Պակիստանի առճակատումը շարունակվում է

Հնդկաստանի ու Պակիստանի առճակատումը շարունակվում է
03.03.2019 | 00:53

Հնդկաստանն ու Պակիստանը Քաշմիրի շրջանում շարունակում են մահաբեր հրետակոծությունը՝ մեղադրելով մեկը մյուսին։ Հնդկաստանի ոստիկանությունը մարտի 2-ին հայտնել է, որ պակիստանյան կողմի հրետակոծության հետևանքով երկու երեխա է զոհվել և նրանց մայրը: Պակիստանի կառավարության պաշտոնյա Ումար Ազամը ասել է, թե հնդկական կողմի անկանոն կրակի հետևանքով մեկ տղա է զոհվել, ևս երեքը վիրավորվել են: Երկու կողմերը պնդում են, որ իրենք պատասխան հարվածներ են հասցնում:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ