ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

BRICS երկրները վճարային միասնական համակարգ են ստեղծում

BRICS երկրները վճարային միասնական համակարգ են ստեղծում
03.03.2019 | 00:59

BRICS Pay վճարային համակարգի միջոցով հնարավոր է վճարել գնման դիմաց խմբի ցանկացած անդամ երկրում: Համակարգը մշակում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

Միասնական վճարային համակարգի (BRICS Pay) ստեղծումով այդ երկրները ցանկանում են հնարավոր դարձնել գնումների դիմաց վճարումները խմբի ցանկացած երկրում: Տարբերակներից մեկի համաձայն՝ ստեղծվելու է հատուկ առցանց քսակ, որը կմիավորի խմբի բոլոր երկրների վճարային համակարգերը: Այն աշխատելու է Samsung Pay և Apple Pay ծառայությունների սկզբունքով: Ստեղծվելու է ամպային հարթակ, որը կմիավորի այդ երկրների ազգային վճարային համակարգերը:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ