ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1769 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1769 փախստական
03.03.2019 | 01:02

Անցած մեկ օրում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել 1769 փախստական` տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրը օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1769 փախստական, այդ թվում՝ Լիբանանից «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով, 1287 մարդ (387 կին, 657 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 482 մարդ (145 կին, 246 երեխա)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Երկրի ներսում մշտական բնակության վայրեր են վերադարձել 60 սիրիացիներ:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ