ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նախագահ Արմեն Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել

Նախագահ Արմեն Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել
03.03.2019 | 01:09

Դիվանագետի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել։ Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել՝


Ձյունիկ Աղաջանյանին` Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան
Գրիգոր Առաքելյանին` ԱԳ նախարարի խորհրդական
Գագիկ Ղալաչյանին` Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան
Սամվել Մկրտչյանին` Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան
Տիգրան Գևորգյանին` Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպան
Հասմիկ Դաշտոյանին` ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժնի վարիչ
Լիլիթ Թութխալյանին` ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական
Մհեր Մկրտումյանին` ԱՄԷ-ում ՀՀ դեսպան
Հասմիկ Սահակյանին` ԱԳՆ հյուպատոսական վարչության միգրացիայի բաժնի վարիչ
Արմեն Սարգսյանին` Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս
Կարինե Սուջայանին` ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ
Հրաչյա Փոլադյանին` Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան:

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ