Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները չեն ավարտվել, սակայն այս պահին ժամանակավորապես դադարեցված են` ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատաինենը Անկարայում՝ ԵՄ-Թուրքիա տնտեսական երկխոսության համաժողովում:
Կատաինենը նշել է, որ ԵՄ-ն մշտապես պատրաստ է խորացնել համագործակցությունն ու շարունակել երկխոսությունը: «Անշուշտ, ունենք նաև տնտեսական ու քաղաքական որոշ խնդիրներ, որոնք անտեսել չենք կարող», - ասել է նա և ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԵՄ-ն և Թուրքիան մի շարք ոլորտներում ունեն նաև ընդհանուր խնդիրներ, օրինակ՝ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիոն ճգնաժամի: